Դեսպան Մինասյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Ռումինիայի խորհրդարանի պատվիրակության նախագահի հետ

Գոհար Ստեփանյան 4.03.2021 - 11:03
4.03.2021 - 11:03 դիտում
Մարտի 3-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Ռումինիայի խորհրդարանի պատվիրակության նախագահ Յոնուց Մարիան Ստրոեի հետ:
Շնորհավորելով պարոն Ստրոեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով հայ-ռումինական համագործակցությունը նոր արդյունքներ կգրանցի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԽ տարածքում տեղի ունեցող զարգացումները՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Դեսպան Մինասյանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամին՝ ներառյալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի, հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հայ-ռումինական բազմաշերտ հարաբերությունների համար կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանալու ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Կարևորվել է նաև ռումինահայ համայնքի արժեքավոր դերակատարությունը երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ