Դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, տարիներ կարող է տևել․ Գրիգորյան

Աննա Կոստանյան 15.12.2023 - 15:00
15.12.2023 - 15:00 դիտում

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են և իրականացման փուլում են, ինչպես օրինակ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը։ Այս մասին այսօր ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքներից՝ վերջինս շեշտեց, որ հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան։

«Բայց հաստատված աշխատակարգով կանոնակարգել ենք այդ աշխատանքի ընթացքը, մասնավորապես՝ երբ և որտեղ ենք հանդիպում, ինչպես ենք արձանագրություն կազմում, ինչ լեզվով ենք խոսում և այլն, անգլերեն կամ ռուսերեն ենք խոսում։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը, կարծում եմ՝ բավականին երկար կտևի, որովհետև դա բավականին բարդ գործընթաց է, կարող է տարիներ տևել»,- ասաց Գրիգորյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ