Ռուսաստանը փաստացի աջակցում է Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ»-ի կառուցմանը. Օվերչուկ

Աննա Կոստանյան 15.12.2023 - 15:12
15.12.2023 - 15:12 դիտում

Ռուսաստանը փաստացի աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ»-ի կառուցմանը, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի չորրորդ փուլի կառուցումը: Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Այս գծով աջակցության ծավալը 150 մլն դոլար է: Նաև ներկայում հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցմանն է ներկայացված Քաջարանում թունելի կառուցմանն աջակցելու որոշումը. այստեղ աջակցության ծավալը կլինի 200 մլն դոլար: Հայաստանում հիմնադրամի ներդրումների ամբողջ պորտֆելը 10 ծրագրով գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի նախագծեր ներկայացված են հաստատման», – եզրափակել է Օվերչուկը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ