Օվերչուկը հայտնել է, թե ինչ փուլում են գտնվում Հայաստան-Ադրբեջան երկաթուղու փաստաթղթերը

Աննա Կոստանյան 15.12.2023 - 14:59
15.12.2023 - 14:59 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթերը պատրաստվածության բարձր մակարդակի վրա են։ Այդ մասին Երեւանում կայացած հանձնաժողովի նիստի շրջանակում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Ինչպես նշել է Օվերչուկը, Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն։ Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։

Որպես դրական կետ՝ Օվերչուկը մատնանշել է այն, որ կողմերը սկսում են անմիջականորեն աշխատել։

Ճշտող հարցին ի պատասխան, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն հաղորդակցությունների ապաշրջափակման համար, ՌԴ կառավարության փոխնախագահը նշեց, որ տարբեր գնահատականներ կան։ Վերջնական թվերը կարող են հրապարակվել տեխնիկական բնութագրերի պատրաստումից և նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումից հետո: Նա մոտավոր թվեր չտվեց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ