Պեկինի մետրոյում ավելի քան 500 մարդ է տուժել գնացքների բախման հետևանքով

Աննա Կոստանյան 15.12.2023 - 14:57
15.12.2023 - 14:57 դիտում

Պեկինի մետրոյի շարժակազմերի բախման հետևանքով ավելի քան 500 ուղևոր է տուժել: Այս մասին հայտնում են ՏԱՍՍ գործակալությունից:

Չինաստանի մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 515 մարդ ուղարկվել է բուժհաստատություններ՝ հետազոտության․ 102-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ Պեկինի ժամանակով ժամը 18:57-ին (Երևանի ժամանակով 22։57-ին) «Սիերցի» և «Շենմին կեսյուեյուան» կայարանների միջև ընկած վերգետնյա հատվածում:

Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ ձյան տեղումների հետևանքով գծերի սառցակալումը հանգեցրել է առջևից ընթացող գնացքի արտակարգ արգելակման և կանգառման։ Դրան հետևող շարժակազմը չի կարողացել ժամանակին արգելակել, ինչն էլ հանգեցրել է բախման։

Դեկտեմբերի 15-ի դրությամբ հիվանդանոցներում մնում է 67 տուժած, մյուսները դուրս են գրվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ