Դատավորների թվաքանակը կավելանա 20-ով

8.07.2021 - 12:00 դիտում

Կառավարությունը հավանություն տվեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ ԲԴԽ առաջարկությանը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ԲԴԽ-ն դիմել է առանձին դատարանների դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու գործընթաց նախաձեռնելու համար: «Նախատեսվում է ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում՝ Երևանում և մարզերում, և 3 դատավոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում»,- ասաց Բադասյանը։

Խոսքը մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված դատավորների մասին է:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ինչպես պարեկային ոստիկանության դեպքում, դատավորների թվակազմի ավելացումն էլ պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց: «Հույս ունենք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, և մյուս կողմից թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալու մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները հենց իրենց բնույթով ու էությամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ