Դատախազությունը պահանջում է ՊՆ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ

Աննա Կոստանյան 4.03.2026 - 12:05
4.03.2026 - 12:05 դիտում
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից։Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք Երևան քաղաքում.
  • 451 միլիոն 540 հազար դրամ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ