Գործողության ողջ ընթացքում Ուկրաինայում խոցվել է ռազմական ենթակառուցվածքի 2037 օբյեկտ. ՌԴ ՊՆ

5.03.2022 - 15:08 դիտում

Հատուկ գործողության ողջ ընթացքում Ուկրաինայում խոցվել է ռազմական ենթակառուցվածքի 2037 օբյեկտ, այդ թվում՝ 71 կառավարման կետ և կապի հանգույց, 98 ՀՕՊ համալիր, 61 ռադիոտեղորոշման կայան: Ոչնչացվել են նաև 66 ինքնաթիռ երկրի վրա և 16-ը՝ օդում, 708 տանկ և այլ մարտական զրահամեքենա,  համազարկային կրակի 74 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետների 261 զենք, 56 անօդաչու թռչող սարք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինծառայողները շարունակում են սեղմել Մարիուպոլի շրջապատման օղակը, բացի այդ, վերահսկողություն են սահմանել մի շարք բնակավայրերում:

Կոնաշենկովը հայտնել է, որ ռուս զինվորականները Ժիտոմիրում ոչնչացրել են Javelin և NLAW հակատանկային հրթիռային համալիրների մեծ պահեստ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ