Գյումրու «Շիրակը» հաղթեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» ու դուրս եկավ եզրափակիչ

5.04.2023 - 23:49 դիտում

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ընդունել էր Երևանի «Փյունիկին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Շիրակցիներից աչքի ընկավ Դոնալդ Կոդիան, հյուերերից պատասան գնդակը խփեց Ժունինյոն: Լրացուցիչ երկու խաղակեսերում գոլեր չեղան: Կողմերը հաղթողին պարզեցին հետխաղային 11 մետրանոցներով: Հաջողությունն ուղեկցեց Էդգար Թորոսյանի սաներին, որոնք հաղթեցին ու անցան եզրափակիչ: Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Շիրակը» մրցելու է «Ուրարտու»-«Գանձասար» զույգի հաղթողի հետ:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ