Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ

5.04.2023 - 21:25 դիտում

Արցախում ՌԴ խաղաղապահներն ամենօրյա ամփոփագրում արձանագրել են Մարտակերտում Ադրբեջանի կողմից թույլ տված հրադադարի 2 խախտում:

«Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը փաստերով հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Խաղաղապահները նշել են նաև, որ Գորիս-Ստեփանակերտ երթուղով իրականացրել են մարդասիրական բեռներով շարասյան ուղեկցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ