Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet

10.07.2026 - 12:22 դիտում

Hürriyet-ի տեղեկություններով՝ Թուրքիայի С-400 համակարգերն առաքվում են Պարսից ծոցի երկրներ և արդեն վաճառվել են երրորդ երկրի: Որոշ աղբյուրներ պնդում են, որ գնորդը ԱՄԷ-ն է, իսկ մյուսները՝ որ Կատարն է գնել համակարգերը։

Պարբերականը նշում է, որ երկու երկրին էլ անհրաժեշտ են ՀՕՊ համակարգերը՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին տարածաշրջանում լարվածության սրման պատճառով։ Թուրքիայի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել գործարքի մասին։

Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերից ազատվելով՝ Թուրքիան կազատվի ԱՄՆ պատժամիջոցներից։ Դա նաև կօգնի Թուրքիային վերադառնալ ԱՄՆ-ի F-35 Lightning II հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրին, գրում է պարբերականը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ