Գյումրիում 4 տան տանիք է այրվել

Աստղիկ Խաչատրյան 25.11.2025 - 15:35
25.11.2025 - 15:35 դիտում

 

Ժամը 11:48-ի սահմաններում Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Տերյան փողոցում հրդեհ է բռնկվել: Դեքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:

Այրվել են Տերյան 7 և 7Ա, ինչպես նաև Տերյան 5 և 5Բ հասցեների տների տանիքները: Ընդանուր 500 քառակուսի մետր տարածքով:

Հրդեհի արդյունքում վիրավորներ և մարդկային կորուստներ չկան:

Ըստ նախնական տվյալների՝  հրդեհը բռնկվել է տանիքներից մեկում զոդման աշխատանքների հետևանքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ