Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Աննա Կոստանյան 25.11.2025 - 13:49
25.11.2025 - 13:49 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավրությունից։

Քննարկման առարկա են եղել հարկային ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն հարկային քաղաքականության լավարկման ու հարկային վարչարարության դյուրացմանը: Մանրամասներ են ներկայացվել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքային ցուցանիշների վերաբերյալ:

Ընդգծելով ոլորտի շարունակական բարելավման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է շարունակել հայեցակարգային վերլուծությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ