Գյումրիում տուն է այրվել

17.09.2023 - 18:43 դիտում

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։35-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:51-ին, մարվել՝ 15:35-ին: Այրվել է տունը (մոտ 60 քմ)՝ գույքով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ