Գյումրիում ռումբի մասին հերթական ահազանգը կեղծ էր

Աստղիկ Խաչատրյան 17.08.2022 - 15:32
17.08.2022 - 15:32 դիտում

Երկաթգծի կայարանի շենքում սակրավորների կողմից կատարված որոնողական աշխատանքներից հետո աշխատակիցները վերադարձել են բնականոն աշխատանքին, իսկ պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ է եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու երկաթգծի կայարանի շենքում և «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկ սարքեր կան տեղադրված:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ