Ռումբի հերթական ահազանգը Գյումրիում

Աստղիկ Խաչատրյան 17.08.2022 - 13:38
17.08.2022 - 13:38 դիտում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու երկաթգծի կայարանի շենքում և «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին: ժամը 11:00 -ին տեղում աշխատող խմբերի կողմից տարհանվել են աշխատակիցները:
Երեւանից Գյումրի ժամանող էլեկտրական գնացքի ուղեւորներին հատուկ ճանապարհով ուղեկցել են տեղում աշխատող խմբերը:
Երկաթգծի կայարանի շենքում իրականացվում են որոնողական աշխատանքներ:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ