Աշխատավայրում կանեփ էր աճեցրել

Աննա Կոստանյան 17.08.2022 - 15:52
17.08.2022 - 15:52 դիտում

Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցնում: Օգոստոսի 16-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզները նշված ընկերության պահակետի հետնամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս, իսկ հանդերձարանի պահարանից՝ նույն բույսից պատրաստված յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված: 39-ամյա տղամարդը խոստովանել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը իրենն են, կանեփն ինքն է աճեցրել, մշակել՝ անձնական օգտագործման համար: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ