Գյումրեցի վոլեյբոլիստները հաղթողի գավաթով վերադարձան մայրաքաղաքից

Սամվել Աղանյան 16.07.2022 - 13:37
16.07.2022 - 13:37 դիտում

Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի տղաների զույգը, Հայաստանի ծովափնյա վոլեյբոլի երիտասարդական առաջնությունում տանելով բացառապես հաղթանակներ, այս օլիմպիական մարզաձեւի 21-ամյա պատմության ընթացքում 1-ին անգամ հաղթողի գավաթը բերեց ծննդավայր: Կիսաեզրափակչում մեր տղաները 2-1 հաշվով առավելության հասան Երեւանի խաղերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմի նկատմամբ, իսկ վճռական մրցավեճում նույն հաշվով պարտության մատնեցին մայրաքաղաքի դինամոյականներին: Գոհ է սաների մրցելույթներից մարզիչ Եղիշե Մանուկյանը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ