Գյումրեցի Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

Գոհար Ստեփանյան 9.04.2021 - 22:28
9.04.2021 - 22:28 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց երկրորդ հաղթանակը:

Բաչկովի մենամարտը կայացավ ղազախական Ալմաթի քաղաքում: Գյումրեցի մարզիկի մրցակիցը ազգությամբ թուրք, բայց Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին էր: Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց առաջին իսկ ռաունդում:

2020 թվականի սեպտեմբերի 9-ին Հովհաննես Բաչկովը հաղթել էր պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում:  Դուբայում կայացած երեկոյի ընթացքում 8-ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն էր չափել Վենեսուելայից Սամուել Գոնսալեսի հետ: Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր:

Մենամարտի ավարտից հետո Բաչկովը ռինգում կրել է հատուկ շապիկ որի վրա գրված էր եղել. «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ