Գերեվարված Վիգեն Էօլչեքճեանը բանտից տեղափոխվել է հիվանդանոց

3.06.2021 - 09:52 դիտում

Լիբանանահայ Վիգեն Էօլչեքճեանին, ում ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մերձակայքում և ապօրինաբար պահում են Ադրբեջանում, տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին կայքին հայտնել են Քրիստինան՝ Էօլչեքճեանի 18-ամյա դուստրը, և Բեատրիսը՝ Վիգենի մայրը․ հաղորդում է Asbarez-ը: Վերջին անգամ նրանք Բեյրութից Վիգենի հետ խոսել են, երբ նրան բանտից տեղափոխել են հիվանդանոց։

Բեյրութում բարդ տնտեսական և քաղաքական իրավիճակի պատճառով Վիգենը որոշել է Հայաստանում հասատվել և 2017 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել՝ միաժամանակ պահպանելով Լիբանանի քաղաքացիությունը: Այդ մասին գրում է Nouvelles d’ Arménie-ն: Վիգենը բիզնես սկսելու մտադրությամբ 2019 թվականի նոյեմբերին մշտական բնակության է տեղափոխվել Երևան։

Վիգենը գերեվարվել է Շուշիի մերձակայքում՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ 2020 թ. նոյեմբերի 10-ին Մարալ Նաջարյանի հետ Վիգենը մեկնել է Արցախ, որպեսզի իր իրերը վերցնի Շուշիի հյուրանոցից: Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների հետ։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թվականի մարտին, մինչդեռ Վիգենը դեռ գերության մեջ է, Ադրբեջանը նրա դեմ նախաձեռնել է քրեական գործընթաց՝ փորձելով վերջինին ներկայացնել որպես «վարձկան»

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ