«Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան»․ Նազելի Բաղդասարյան

Աննա Կոստանյան 7.02.2022 - 13:15
7.02.2022 - 13:15 դիտում
Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
<<

Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ:
❗️Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝
Թարզյան Սարգիս
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:
Առանձնակի շնորհակալություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

>> ,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ