Մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի – Երևան – Աբու Դաբի երթուղով չվերթերը

Աննա Կոստանյան 7.02.2022 - 14:18
7.02.2022 - 14:18 դիտում
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի – Երևան – Աբու Դաբի երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ