Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Աննա Կոստանյան 7.02.2022 - 12:39
7.02.2022 - 12:39 դիտում

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջից: Նշվում է, որ Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով:

Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ