Բուք, ձյուն և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին

Աննա Կոստանյան 25.12.2023 - 13:23
25.12.2023 - 13:23 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:

Բերդ-Ճամբարակ, Տուֆաշեն-Հայկասար և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Հրազդան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։

Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, Արագածի, Ախուրյանի տարածաշրջաններում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ