«Բուժքույրը»

Աննա Կոստանյան 2.06.2021 - 15:35
2.06.2021 - 15:35 դիտում

 

Կատյա Կիրսանովան ով քիմիայի ուսուցչուհի է, անսպասելիորեն  և անհասկանալի պատճառով հեռացվում է դպրոցից, սակայն գրեթե անմիջապես նա ստանում է անհավանական առաջարկ: Մեծ գումարի դիմաց նրան առաջարկում են դառնալ բուժքույր՝ հարուստ ընտանիքի մահամերձ և կոմայի մեջ գտնվող հոր ՝ գործարար Անատոլի Շուբինի համար: Աղջիկը բնակություն է հաստատում Շուբինի շքեղ առանձնատանը:

Նրա ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը ցանկանում է ինքը լինել Շուբինի իրավահաջորդը: Այդ փաստը կարծես թե տան անդամների միջև մրցակցություն է ստեղծել:

Հանկարծ պարզվում է, որ Շուբինը կոմայի մեջ չէ և դա թաքցնում է իր ընտանիքից: Նրա միակ վստահված անձը Կատյան է, ով ակամայից  ընտանեկան դրամայի մասնակից է  դառնում:

Սերիալի հետաքրքիր զարգացումների մասին կիմանանք՝ դիտելով «Բուժքույրը» երկուշաբթիից  շաբաթ՝ ժամը 17:30-ին, «ՑԱՅԳ»-ի եթերում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ