Բժշկական նոր սարքավորումներ՝ Գյումրու «Ռոտարի» ակումբից «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ին

5.11.2022 - 18:19 դիտում

Նոր համագործակցություն Գյումրու «Ռոտարի» ակումբի եւ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության միջեւ: Մանկահասակների համար ակնաբուժական եւ ատամնաբուժական ծառայությունները Կարագյոզյան կենտրոնում իրականացվում են անվճար: Նշենք, որ վերջինիս կողմից Գյումրիում այս ծառայությունները իրականացվել են դեռեւս 1995 թվականից: Կենտրոնի համագործակցությունը Գյումրու «Ռոտարի» ակումբի հետ հնարավորություն է տալիս աշխատել բժշկական նոր ու ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ