Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

5.11.2022 - 18:09 դիտում
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

📌Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն…

Опубликовано ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն Суббота, 5 ноября 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ