Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ. Բայրամով

5.11.2022 - 20:12 դիտում

Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

«Կարծում ենք՝ Պրահայում և Սոչիում հանդիպումներից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։

Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին, տեղեկացրել՝ ինտենսիվ երկխոսություն են վարում Թեհրանի հետ՝ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։

«Բաքուն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ։ Ուշադիր հետևում ենք իրանական լրատվամիջոցներին. մեզ անհանգստացնում են Ադրբեջանի դեմ արվող ոչ բարեկամական հայտարարությունները»,- ասել է Բայրամովը, հավելել՝ հարաբերությունները փչացնելն ավելի հեշտ է, քան դրանք կառուցելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ