Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Իրանի թշնամական գործողություններին

Աննա Կոստանյան 1.11.2021 - 18:40
1.11.2021 - 18:40 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Իրանի թշնամական գործողություններին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կպատասխանենք նրանց (Իրանի – խմբ.) գործողություններին, որոնք հակասում են Միացյալ Նահանգների շահերին, լինեն դա անօդաչու թռչող սարքերի հարվածներ, թե այլ բան, մենք կպատասխանենք, եթե դա շարունակվի», – ասել է Բայդենը:

Նշվում է, որ ԱՄՆ ղեկավարն այս մասին նշել է Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլիր ասուլիսում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ