Բայդենը կառաջադրվի 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ չնայած ցածր վարկանիշին

30.07.2022 - 13:05 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է առաջադրվել 2024 թ. նախագահական ընտրություններում՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Կարին Ժան-Պիերը հրաժարվել է մեկնաբանել հասարակական կարծիքի հետազոտությունների արդյունքները: Դրանց համաձայն՝ ամերիկացիների շրջանում Ջո Բայդենի վարկանիշը գրանցել է նոր նվազագույն ցուցանիշ:

Gallup սոցիոլոգիական ծառայության հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 38 %-ը: Հակառակ կարծիք է հայտնել հարցման մասնակիցների 59 %-ը:

Սա, Gallup-ի իրականացրած հարցումներով, Բայդենի ամենացածր ցուցանիշն է՝ 2021 թ. հունվարին կայացած երդմնակալության պահից ի վեր: 2021 թ. փետրվարին ԱՄՆ նախագահի վարկանիշը կազմել է 57 %: Հաջորդ ամիսների ընթացքում այդ ցուցանիշն աստիճանաբար նվազել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ