«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա

30.07.2022 - 12:56 դիտում

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է Լատվիային գազի մատակարարումը՝ տեղեկացրել են հոլդինգից:

«Այսօր «Գազպրոմը» հուլիսի հայտի շրջանակներում դադարեցրել է Լատվիային գազի մատակարարումը՝ գազի ընտրության պայմանների խախտման պատճառով», – ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Եվրամիության անդամ 12 երկրներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ