Հայաստանի հումանիտար խումբը Հալեպին է փոխանցել 3,5 տոննա բժշկական պարագաներ

30.07.2022 - 13:14 դիտում

Ս.թ. հուլիսի 30-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին հերթական անգամ փոխանցել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ:

Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և ամենօրյա օժանդակության համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ