«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Աստղիկ Խաչատրյան 30.09.2021 - 09:01
30.09.2021 - 09:01 դիտում

Սեպտեմբերի 29-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին: Ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ «Արևիք» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ պայքարում էին հրդեհը մարելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ