ԵԽԽՎ-ն քայլեր է ձեռնարկում ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ

Աստղիկ Խաչատրյան 29.09.2021 - 20:47
29.09.2021 - 20:47 դիտում

ԵԽԽՎ-ն Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել է մի շարք առաջարկություններ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքները վերացնելու, խաղաղության ու հաշտության գործընթացին անցնելու համար:

Հաստատելով երկու երկիր այցելած Պոլ Գավանի (Իռլանդիա) զեկույցի հիման վրա ընդուվնած բանաձևն ու առաջարկությունը՝ Վեհաժողովը հայտարարել է, որ «մտահոգված է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և այլ անօրինական գործողությունների բազմաթիվ մեղադրանքներով»: Վեհաժողովը կոչ է արել «լիովին հետաքննել մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, այդ թվում՝ հրամանատարական մակարդակում», համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ ներկայացված բողոքների վերաբերյալ: «Եթե հաշվետու չլինեն, չգտնվեն ճշմարտության ու հաշտեցման ինչ-որ ձևեր, այդ մեղադրանքները կթունավորեն երկու երկրի հարաբերությունները մի քանի սերունդ, հակամարտության հետևանքները կպահպանվեն»,- նշել են խորհրդարանականները:

Ողջունելով Ադրբեջանի կողմից 2021 թվականի հունիսի 12-ին՝ 20 և 2021 թվականի հուլիսի 3-ին՝ 15 հայ գերու ազատ արձակումը (ընդհանուրը՝ 100-ից ավելի վերադարձածներ), Վեհաժողովը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հապաղելու նրանց վերադարձնել Հայաստան:

1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ