Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 Երանելի սրբադասվեցին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

19.10.2025 - 15:44 դիտում

Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 Երանելի սրբադասվեցին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ