Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ V» -ով

Հրաչ Սահակյան 29.01.2021 - 18:06
29.01.2021 - 18:06 դիտում

Զինվորական բժիշկներն ավարտել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից: «Նախանշված ժամանակացույցին համապատասխան՝ պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով՝ ինչպես շարժական զինվորական հոսպիտալում, այնպես էլ՝ մշտադիտարկման դիտակետեր այցելող բժշկական ստորաբաժանումների միջոցով: Պատվաստանյութը մշտադիտարկման կետեր է հասցվել հատուկ ջերմատարներով, որոնք ապահովել են դրա անվնաս տեղափոխումը: Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչև փետրվարի 28-ը»,-հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ