Արցախի քաղաքացիները պետության կողմից կստանան միանվագ դրամական աջակցություն

Աննա Կոստանյան 4.12.2020 - 14:16
4.12.2020 - 14:16 դիտում
Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիները պետության կողմից կստանան միանվագ դրամական աջակցություն 68 հազար դրամի չափով, և ևս 15 հազար դրամ լրացուցիչ աջակցություն, եթե Հայաստանի տարածքում չունեն անշարժ գույք։
✅ Միջոցառման շահառու են նաև երեխաները։
✅ Աջակցությունից օգտվելու համար մինչև դեկտեմբերի 20-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնել dimum.ssa.am կայքում։
ℹ Խնդիրների դեպքում շահառուները կարող են այցելել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ կամ զանգահարել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ