Արցախի ամենահիասքանչ վանական համալիրներից մեկը` Ծիծեռնավանք

4.12.2020 - 14:44 դիտում

Ծիծեռնավանքը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում (այժմ՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում), Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի մոտ։Ծիծեռնավանքի եկեղեցին աչքի է ընկնում իր ինքնատիպ հարդարանքով առավել արտահայտիչ է երկու տարբեր շինանյութով կառուցած լինելը։պատերի ստորին մասը ամբողջ պարագծով, յոթ-ութ շարք բարձրությամբ, կառուցված Է մուգ գորշավուն բազալտի սրբատաշ խոշոր քարերից, իսկ մնացածը բաց դեղնավուն ֆելզիտի մաքուր տաշած քարերից։Ծիծեռնավանքի ներքին տարածության կազմակերպումն ունի մի բացառիկ հետաքրքրական առանձնահատկություն՝ դա խորանի վրա գտնվող պատշգամբն Է, որը կամարակապ երեք բացվածքներով դուրս Է գալիս դեպի գլխավոր նավըԾիծեռնավանքի ճարտարապետության կարևոր առանձնահատկություններից Է արևմտյան ճակատում մուտքի բացակայությունը։Ծիծեռնավանքի արաաքին ճարտարապետական կերպարը զուսպ է։Զարդաքանդակներով հարուստ է տաճարի ներսը։Վանքի համալիրի շենքերից պահպանվել Է միայն հարավային պարսպին Կից, որձաքարով և կիսամշակ բազալտով շինված, այժմ կիսավեր սեղանատունը։վանքը, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է։ Պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշում է Սյունիքի մոտ 150 վանքերի մեջ որպես 30 նշանավոր վանքերից մեկը, բայց ոչ իր ժամանակի (13-րդ դարի վերջ) առաջնակարգ վանքերի շարքում և դասում է 17֊րդ տեղը, թեև մինչ Ծիծեռնավանքը նշվում են մի քանի աննշան վանքեր։ Ուշ միջնադարում նույնպես Ծիծեռնավանքը պատկանել է Տաթևի թեմին

Պատմության էջերը թերթելով Խաչենաձորի վրա վեր խորացող Գանձասարի եկեղեցին շարունակում է մնալ կանգուն և իր դռները բաց պահում ուխտագնացների համար

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ