Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության

Գոհար Ստեփանյան 8.11.2020 - 09:47
8.11.2020 - 09:47 դիտում
Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ