Արցախի Հանրապետության ԱԳ նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը

Աննա Կոստանյան 11.01.2023 - 10:20
11.01.2023 - 10:20 դիտում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը, ինչի մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Սերգեյ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ