Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ջումայանին 2025 թվականի դեկտեմբերի 1-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։
