Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը լավ է

Հրաչ Սահակյան 9.11.2020 - 20:52
9.11.2020 - 20:52 դիտում

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում,  ինքնազգացողությունը լավ է»,- ասաց Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ