Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել. լրատվամիջոցները հայտնում են, որ այն խոցվել է Նախիջևանի կողմից

Հրաչ Սահակյան 9.11.2020 - 20:06
9.11.2020 - 20:06 դիտում
Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։

Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել է, որ ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։

Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեսնյութ հրապարակեց կործանված ուղղաթիռից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ