Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է 7 տարի

Աննա Կոստանյան 12.01.2022 - 19:28
12.01.2022 - 19:28 դիտում

Ավետիսյանների սպանությունից 7 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն և հրազենից սպանել ընտանիքի անդամներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին, փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին, իսկ 7 օր անց հիվանդանոցում մահացավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը։

Դեպքի առթիվ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 5, 8 կետերի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4 կետերով՝ ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ և 34-329 հոդվածի 1-ն մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձը: Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող բոլոր արարքներում և սպանության հոդվածի համար դատապարտվել ցմահ ազատազրկման, ավազակության հոդվածի համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:

Պերմյակովի պատժին գումարվել է նաև Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ արդեն իսկ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը:

Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանի տարածքում։

Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին նկարահանվել է ֆիլմ, որի հիմքում ընկած է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության պատմությունը:

2018-ին գյումրեցի Ավետիսյանների դուստրը երեխա է ունեցել. փոքրիկին կոչել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով

 

«Պերմյակովը մենակ չի գործել».  այս մասին էր պնդում
Ավետիսյանների դուստը նախորդ տարի այս օրը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ