Ի հիշատակ Արթուր Մխիթարյանի` կատարվել է հոգեհանգստի արարողություն

12.01.2022 - 19:30 դիտում

Այսօր Գյումրու ՍԲ նշան եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանի. վերջինս հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով զոհված հայ զինծառայողներից մեկն էր: Արթուրը ծնվել էր Գյումրիում 2002 թվականին, սովորել թիվ 24 դպրոցում, ավարտելուց հետո զորակոչվել բանակ: Արթուր Մխիթարյանը երկար տարիներ զբաղվել է նաեւ ըմբշամարտով. նա ընտանիքի ավագ զավակն էր: Արթուրը երեք ամսվա զինծառայող էր, ընկերներն ու հարազատները Արթուրին բնութագրում են որպես բարի ու հայրենասեր որդի, սիրված ընկեր: Արթուրը մեկն էր այն հայորդիներից, որ երիտասարդ կյանքը զոհեց հանուն մայր հողի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ