ԱՍՀ նախարարն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ

Աննա Կոստանյան 18.09.2025 - 12:15
18.09.2025 - 12:15 դիտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ՝ հաստատությունում խնամք ստացող երեխաներին մատուցվող ծառայություններին ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Նախարարը շրջել է կենտրոնի տարածքով, այցելել խմբասենյակներ, շփվել երեխաների ու ՊՈԱԿ-ի աշխատողների հետ։ Այցի ընթացքում քննարկվել են երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարար Թորոսյանն ընդգծել է երեխաների լավագույն շահի ապահովման, ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական աշխատանքների կարևորությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ