ԱՄՆ դեսպանությունը DS-160 դիմումաձևի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել

Աննա Կոստանյան 18.09.2025 - 12:30
18.09.2025 - 12:30 դիտում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել DS-160 դիմումաձևի վերաբերյալ:
«Գործո՞ւմ է արդյոք նոր ընթացակարգ, ըստ որի՝ ոչ ներգաղթային B1/B2 տեսակի վիզայի դիմորդների փաստաթղթերը պետք է համակարգ ներբեռնել հարցազրույցից 72 ժամ առաջ։
Սույն թվականի ապրիլի 21-ից գործող կարգի համաձայն՝ ձեր DS-160 դիմումաձևը պետք է լրացված և հաստատված լինի համակարգում նշանակված հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։ Հարցազրույցի պետք է ներկայանալ նույն DS-160 հաստատման համարով, որը մուտքագրել եք հարցազրույցի օրն ամրագրելիս։ Նոր պայմանները չպահպանելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և ստիպված կլինեք նոր հարցազրույցի օր վերցնել։
Հնարավո՞ր է արդյոք թարմացնել DS-160 դիմումաձևի համարը դիմորդի պրոֆիլում՝ առանց նշանակված հարցազրույցի օրը չեղարկելու։ 
Ոչ, այսուհետ DS-160 դիմումաձևի հաստատման համարը հնարավոր չի լինի փոխել՝ առանց հարցազրույցի ամրագրումը չեղարկելու։ Հարցազրույցի պետք է ներկայանալ նույն DS-160 հաստատման համարով, որը մուտքագրել եք հարցազրույցի օրն ամրագրելիս։ Անհամապատասխանության դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա։ Այդ դեպքում ստիպված կլինեք նոր ժամադրություն վերցնել, որի արդյունքում ձեր վիզայի հարցազրույցը կարող է մի քանի շաբաթով հետաձգվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ