Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

26.02.2022 - 19:11 դիտում

Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, մարտի 2-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։ Մարտի 2-3-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ