Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և մառախուղ. ջերմաստիճանը կբարձրանա

Աննա Կոստանյան 18.01.2024 - 14:17
18.01.2024 - 14:17 դիտում

Երևան քաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-4 մ/վ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ