Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով

Աննա Կոստանյան 17.06.2026 - 15:34
17.06.2026 - 15:34 դիտում

Հունիսի 17-ին կեսօրից հետո, 18-22-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան `2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը, 19-20-ը աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով։

Երևանում հունիսի 17-ի ցերեկը, 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ի, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ